Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սահմանադրական օրենքի ոտնահարում հանուն փաստաբանների նկատմամբ ներդրվող սանկցիաների։

Փետրվար 06,2018 11:05

Քիչ առաջ գրությամբ դիմել եմ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին՝ հետևյալ խնդրի վերաբերյալ:․

ԱԺ Պետական-իրավական և Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը երեկ՝ փետրվարի 05-ին երկրորդ ընթերցումից առաջ քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագիծը: Կառավարության ներկայացուցիչն առաջարկել է դատական սանկցիաների վերաբերյալ կարգավորումներ ներառել նախագծում, ինչպես նաև այն լրացնել երկու նոր օրենքների (ՀՀ քրեական դատավարության և վարչական դատավարության օրենսգրքերում փոփոխություն կատարելու մասին) նախագծերով: Հանձնաժողովը հավանություն է տվել այս առաջարկությանը:

– Այսպիսով տեղի է ունեցել «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 81-րդ հոդվածի 2-րդ մասի կոպիտ խախտում՝ առաջարկությունների ներկայացման ժամկետների չպահպանման մասով։ Մասնավորապես, Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է 21.12.2017թ.՝ արտահերթ նիստի կարգով: Նշանակում է՝ օրինագծում փոփոխություններ կատարելու վերաբերյալ գրավոր ձևակերպված առաջարկություններ կարող էին ներկայացվել ոչ ուշ, քան մինչև հունվարի 08-ը։ Եվ անգամ եթե արձակուրդն ու հանգստյան օրերը հանենք, ստացվում է հունվարի 16-ը։

Նշված ժամկետից բացառություն է արվում միայն արտահերթ նստաշրջանի կամ նիստի օրակարգում ընդգրկված օրինագծի դեպքում, այն էլ երբ այդ օրակարգում ընդգրկված է օրինագծի թե՛ առաջին և թե՛ երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:
Նախագիծն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել արտահերթ նիստի կարգով՝ երկրորդ ընթերցմամբ ընդունվելու համար, որպիսի հանգամանքը պարտադիր է դարձնում նախագծերի քննարկման և ընդունման սովորական ընթացակարգի կիրառումը:

– Կանոնակարգի 69-րդ հոդվածի 1-ին մասի սահմանմամբ՝ օրենքի նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է երկու ընթերցմամբ:

Նախագծի լրացում ներկայացված քրեական դատավարության և վարչական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը հայտնվել են երկրորդ ընթերցումից առաջ և ընդունվելու դեպքում, ստացվելու է, որ այդ օրենքներն ընդունվել են միայն մեկ ընթերցմամբ:

– Նախագծում փաստաբաններին տուգանելու վերաբերյալ իրավակարգավորումը չունի հիմնավորում։

Վերոնշյալից հետևում է, որ փաստաբանների նկատմամբ դատական տուգանք կիրառելու մասին և հարակից դրույթները չէին կարող ներառվել Նախագծում, քանի որ կառավարությունը բաց է թողել երկշաբաթյա ժամկետում առաջարկ ներկայացնելու հնարավորությունը։

Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ ԱԺ նախագահին առաջարկել եմ միջոցներ ձեռնարկել օրենքի խախտմամբ խորհրդարանի օրակարգ մտցված փոփոխություններով նախագիծն օրակարգից հանելու վերաբերյալ։

Էդմոն ՄԱՐՈՒՔՅԱՆ

«Ելք» խմբակցության պատգամավոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728