Այսօր ԱԺ նիստում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց այն, ինչ երեկ թանկացումների դեմ երթի ժամանակ էր ասել: Իրենք նախաձեռնում են ստորագրահավաք՝ փետրվարի 16-ին ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու եւ Հարկային օրենսգրքում մի շարք փոփոխություններ կատարելու համար:
Արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն: Նա կոչ արեց պատգամավորների ձեւաթղթի տակ ստորագրել:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը կմիանա ստորագրահավաքին: Նա ասաց, որ կառավարությունը չնայած լսումներ կազմակերպեց, բայց լուծումները բոլոր դեպքերում ձգձգվում են. «Ասում էին կոսմետիկ լուծումներ, նույնիսկ այդ կոսմետիկ լուծումները չեն անում»:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ արձագանքեց. «Աչքներս լույս լինի, մի հատ էլ ԱԺ լսումներ ենք անելու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ