«Եթե ամերիկահայ համայնքը ժամանակին ճիշտ կողմնորոշվեր եւ իր ողջ ներուժն ու ունակությունները ներդներ Թրամփին սատարելու, նրան հայության խնդիրներով հետաքրքրելու համար եւ, ի վերջո, Ցեղասպանությունը ճանաչելու խոստում կորզեր, այսօր Թրամփի՝ դեռեւս չկատարված խոստումներից մեկը կլիներ Հայոց ցեղասպանության ճանաչումը»,- «Առավոտ»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը: Նրա խոսքով՝ այն, ինչ ԱՄՆ նախորդ նախագահները խոստացան եւ չարեցին, Թրամփի դեպքում հնարավոր կլիներ. «Նրա նախորդ քայլերը ցույց են տալիս, որ անգամ ամենասկանդալային խոստումները կատարվում են: Թրամփն իր նախընտրական ծրագիրն է իրականացնում՝ քայլ առ քայլ: Անգամ այն խնդիրները, որոնք մեզ համար կոնֆլիկտածին են թվում, գրված են իր նախընտրական ծրագրում: Այլ է հարցը, որ մարդիկ չէին հավատում, թե այդ ծրագիրը կարող էր իրագործվել»:
ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«Առավոտ»
06.02.2018