Իրանում մեկնարկել է «Ֆաջր»-ի գավաթի խաղարկությունը, որին մասնակցում 15 երկրի 82 շախմատիստ: Հայաստանը ներկայացնում են գրոսմայստեր Արսեն Եղիազարյանը, կանանց միջազգային վարպետ Սիրանուշ Ղուկասյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Դանիելյանը և Արփին Գրիգորյանը:
Երեք տուրերի հետո մեր շախմատիստներից լավագույնը Սիրանուշ Ղուկասյանն է, որը տարել է մեկ հաղթանակ եւ երկու պարտիա ավարտել ոչ-ոքի: Արսեն Եղիազարյանը վաստակել է 1.5 միավոր, ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Դանիելյանը՝ 0.5, իսկ Արփինե Գրիգորյանն առայժմ միավոր չունի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ