Լրահոս
Օրվա լրահոսը

«Ելքը» վաղվանից ստորագրահավաք է սկսում

Փետրվար 05,2018 20:21

Այսօր «Ոչ թանկացումներին» երթի ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք վաղվանից ստորագրահավաք են սկսում՝ արտահերթ նիստ հրավիրելու եւ Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու համար:

Նա ասաց, որ փոփոխություններ կլինեն միայն հանրային ճնշման դեպքում:

Փաշինյան ասաց, որ սպասում էին, որ կառավարությունն ինքը կձեռնարկի փոփոխությունները, բայց քանի որ չեն անում, արտահերթ նիստով կփորձեն դա անել իրենք:

Երթի ընթացքում Մաշտոցի պողոտայում երթը կանգնեցրեցին ոստիկաններ, ցուցարարները պահանջում էին՝ «ճա-նա-պարհ»: Փաշինյանն ասաց, որ իրազեկել են պատկան մարմիններին եւ դա ընդունվել է ի գիտություն. «Մաշտոցի պողոտան մերն ա»:

Փաշինյանը բարձրախոսով դիմեց ոստիկաններին՝ ասելով, որ այս թանկացումները վերաբերում են նաեւ իրենց ընտանիքներին, որովհետեւ նրանք նույնպես ամենօրյա ռեժիմով առեւտուր են անում խանութներից եւ զգում են թանկացման արդյունքը. «Նաեւ ձեր աշխատավարձերը չեն բարձրացել այս տարի եւ սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ ՀՀ բոլոր խավերը այս թանկացումների արդյունքում շարունակելու են ոչ թե նույն ձեւ, այլ շատ ավելի վատ ապրել, որովհետեւ թանկացումները ծավալվում են եւ ազդում են բոլոր խավերի եւ ոլորտների վրա: Մեր երթը պաշտպանում է նաեւ ձեր եւ ձեր ընտանիքների շահերը, որովհետեւ մենք այս երթով բոլոր թանկացումներին ասում ենք ոչ»:

Ոստիկանները հորդորեցին, որ ցուցարարները ոստիկանական շղթան չանցնեն եւ հակառակ երթեւեկելի գոտի դուրս չգան:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728