Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս մոբիլիզացիայի, այս պրոցեսների արդյունքում այս իշխանություններին պետք է ցույց տալ իրենց տեղը». Էդմոն Մարուքյան

Փետրվար 05,2018 18:50

Քիչ առաջ մեկնարկեց «Ելք» դաշինքի կազմակերպած երթը՝ «Ոչ թանկացումներին»:

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ իրենց նախորդ երթից հետո իշխանությունները ԱԺ լսումներ կազմակերպեցին. «Իրականության մեջ դրանք դարձան ձեռ առնելիք, ուղղակի ծիծաղելի մի միջոցառում, որի ժամանակ պարզվեց, որ գիտնականները պարզել են՝ կարագն ավելի օգտակար է, քան ձեթը եւ հենց դա է պատճառը, որ կարագը թանկացել է: Դրանից հետո վարչապետին հարցնում են՝ ինչի են թանկացումները, որն է պատճառը ասում է՝ հարեւան երկրներում ավելի վատ է վիճակը, մեր տնտեսությունն աճում է, գնաճը ցածր է հարեւան երկրների հետ համեմատած»:

Ըստ Մարուքյանի, վարչապետը սուտ տեղեկություններ է տարածում, ասում է՝ բենզինն ավելի թանկ է հարեւան երկրներում՝ Վրաստանում, բայց իրականության մեջ այդպես չէ. «Ասում է՝ բենզինը թանկացել է՝ գազով երթեւեկեք, գազը թանկացել է՝ ոտքով երթեւեկեք, արդեն հումորային բան է դարձել, ասում են՝ կոշիկն էլ է թանկացել արդեն, ոտքով գնալն էլ է դժվարացել: Սա խոսում է այն մասին, որ ունենք ոչ ադեկվատ, քաղաքացու իրական կյանքից կտրված իշխանություններ եւ այդ իշխանություններին պետք է այս մոբիլիզացիայի, այս պրոցեսների արդյունքում ցույց տալ իրենց տեղը:

Մենք ասել ենք, որ հունվարի 1-ից սկսված թանկացումները Ակցիզային հարկի թանկացումների արդյունք են, մինչեւ հունվարի 1-ի թանկացումները միջազգային գների արդյունք էր: Այս ցինիզմը կայանում է նրանում, որ այս օրերին այս թանկացումների ֆոնին իրենք բենզինը նորից թանկացնում են, նկատել եք, էլի թանկացրել են: Մեր մոտեցումը հետեւյալն է՝ առանց հանրային ճնշման, քաղաքացիների մոբիլիզացիայի, առանց այդ ճնշումը իշխանությունների վրա բանեցնելու որեւէ բան հնարավոր չէ անել»:

Նա ասաց, որ հստակ քայլեր ունեն, մոտեցումներ ունեն, որոնք հերթականությամբ կյանքի են կոչում՝ այդ ճնշումը բանեցնելու համար:

Մարուքյանը նշեց, որ վաղը արտահերթ նիստ են հրավիրելու մեկ օրակարգով՝ Հարկային օրենսգիրքը փոխելու:

Նա վստահեցրեց, որ համատեղ գործողությունների արդյունքում հասնելու են փոփոխությունների. «Մենք պետք է ունենանք քաղաքացիական գիտակցություն, պետք է ունենանք պայքարող քաղաքացիներ՝ իրենք իրենց վստահող, իրենք իրենց գործողություններին, ուժին վստահող: Վստահ եղեք, այս մոբիլիզացիան իր արդյունքը կարող է տալ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728