Լրահոս
Օրվա լրահոսը

Մալթայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնել է ՀՀ ԱԳ նախարարին

Փետրվար 05,2018 19:07

Փետրվարի 5-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Մալթայի նորանշանակ դեսպան Նատաշա Մելի Դաուդիին (նստավայրը՝ Վարշավա) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով և հաջողություններ մաղթելով դեսպան Դաուդիին՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի և Մալթայի միջև հարաբերությունների առավել ընդլայնմանն ու ամրապնդմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Դաուդին հավաստիացրեց, որ ջանք չի խնայի երկու երկրների միջև կապերին նոր լիցք հաղորդելու ուղղությամբ։

Նախարար Նալբանդյանը, վերհիշելով անցյալ դեկտեմբերին Մալթայի արտաքին գործերի նախարար Կարմելո Աբելայի հետ ունեցած հանդիպումը, համոզմունք հայտնեց, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն ու կնպաստեն քաղաքական երկխոսության, միջազգային կառույցներում համագործակցության, միջխորհրդարանական կապերի, առևտրատնտեսական կապերի, մշակութային փոխանակումների ակտիվացմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը:

Երկուստեք նշվեց, որ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նոր հեռանկարներ է բացում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում համագործակցության խորացման համար:

Նախարար Նալբանդյանը զրուցակցին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները, հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728