Վրաստանը և Եվրամիությունը փայլուն հարաբերություններ ունեն, և մենք ողջունում ենք այդ երկրի հաջողությունները: Այս մասին Վրաստան-ԵՄ ասոցացման խորհրդի նիստին հայտարարել է Եվրամիության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, հաղորդում է «Գրուզիա Օնլայնը»:
Վրաստանի կառավարության աշխատակազմի տեղեկացմամբ՝ Վրաստանի պատվիրակությունը խորհրդի նիստին մանրամասն քննարկել է անցյալ տարում երկրում իրականացված բարեփոխումները: Եվրամիության գերագույն հանձնակատարը ողջունել է ձեռքբերումներն այդ ուղղությամբ:
«Վրաստանում տեղական ինքնակառավարման ընտրություններն անցել են միջազգային չափանիշներին համապատասխան, և դա հաստատել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը»,- ասել է Մոգերինին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ