Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի հրաման է ստորագրել երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Այս մասին գրում է Trend-ը:
Ադրբեջանի Ընտրական օրենսգրքի համաձայն՝ ընտրությունները պետք է անցկացվեին հոկտեմբերի 17-ին:
Ըստ հրամանի՝ արտահերթ նախագահական ընտրությունները կանցկացվեն 2018թ. ապրիլի 11-ին: Ընդ որում, հրամանի տեքստում հստակեցված չէ նման որոշման պատճառը:
Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հրահանգվել է ապահովել ընտրությունների անցկացումը՝ համաձայն Ընտրական օրենսգրքի:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ