Նիդեռլանդների ԱԳՆ-ն պաշտոնապես հետ է կանչել Թուրքիայում իր դեսպանին, գրում է Reuters-ը:
Նշվում է, որ Թուրքիայի իշխանությունները դեռ մեկ տարի առաջ արգելել էին դիվանագետին մուտք գործել երկրի տարածք: Ի պատասխան՝ Նիդեռլանդները հրաժարվում էր թույլատրել նշանակել իր տարածքում Թուրքիայի նոր դեսպան:
Այս պահին երկու երկրների միջև այդ հարցի շուրջ բանակցությունները դադարեցված են:
Թուրքիայի և Նիդեռլանդների միջև դիվանագիտական լարվածությունն առաջացավ այն բանից հետո, երբ Նիդեռլանդները հրաժարվեց վիզա տրամադրել թուրք պաշտոնյաներին, որոնք ցանկանում էին իրենց տարածքում ապրող թուրքերի շրջանում քարոզչություն իրականացնել հօգուտ Թուրքիայում 2017թ. մարտին անցկացվող սահմանադրական բարեփոխումների:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ