Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Վանո Սիրադեղյանը ազգային մտածողության, բանական մեծ մտքի տեր մարդ էր». Մերուժան Հովհաննիսյան

Փետրվար 05,2018 15:47
Vano

«1962 թիվը կատակ չէր: Այս տարի լինում է 55 տարի, որ ես եղել եմ շարժման մեջ…ես ձերբակալված եմ եղել այն բանտում, որտեղ լլկել ու ծեծել են Գարեգին Նժդեհին, եղել եմ այն բանտախցերում, որտեղ իր հոգին ավանդեց Նժդեհը»,- այսօր «Հայելի» ակումբում հիշեց բանաստեղծ Մերուժան Հովհաննիսյանը:

«Ղարաբաղյան շարժումը զրկանքներ, ցավեր տեսավ, հետո եկավ իշխանության, ի՞նչ բերեց նա իր հետ՝ ոչինչ: Ստացանք ազատություն, ունեցանք ազգընտիր նախագահ, որն իր դերում չեղավ ըստ պատշաճի, տարաձայնություններ եղան, փոխըմբռնման բացակայություն, որը վերաճեց թշնամանքի»,- իր իսկ բարձրացրած հարցադրմանը պատասխանեց բանաստեղծը:

Հարցին, թե շարժման ձեռքբերումները որոնք էին, բանախոսը պատասխանեց. «Ձեռքբերումներ կարող էին լինել նաեւ առանց շարժման, որովհետեւ ազգը պատրաստ էր… մենք ունեցել ենք 3 նշանավոր դեմքեր. Առաջին Հանրապետությունը տվել է Արամ Մանուկյան, Երկրորդ Հանրապետությունը՝ Ալեքսանդր Մյասնիկյան, Երրորդ Հանրապետությունը՝ Վանո Սիրադեղյան: Այս երեքը, որոնք երկիր կերտեցին, հալածական դարձան, հետապնդվեցին: Մտքի մեծերը միշտ էլ հալածված են եղել»:

Հարցին, թե ինչո՞ւ Վանո Սիրադեղյան և ոչ՝ Լևոն Տեր-Պետրոսյան, բանաստեղծը պատասխանեց. «Լեւոն Տեր-Պետրոսյանն այս իրավիճակի կերտողն է, սովորաբար բոլոր փառատոչոր մարդիկ հեռանում են անփառունակ, որովհետեւ փառքը չի սիրում փառասերներին, այլ՝ սիրում է իրեն չսիրողներին… Վանո Սիրադեղյանը ազգային մտածողության, բանական մեծ մտքի տեր մարդ էր, որը չհասկացված եղավ, դա օրինաչափ էր»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728