Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Խորհրդային Միության ԿԳԲ-ն մասնակցել է Ղարաբաղյան շարժման հրահրման գործին». Աշոտ Մանուչարյան

Փետրվար 05,2018 15:41

Քաղաքական-հասարակական գործիչ Աշոտ Մանուչարյանն այսօր հիշեց 1988-ին իր ելույթներից մեկը, որում ասել էր՝ Խորհրդային Միության ԿԳԲ-ն մասնակցում է Ղարաբաղյան շարժման հրահրման գործին՝ փորձելով բախումնային վիճակ ստեղծել:

«Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի ջարդերը առանց անվտանգության համակարգի հնարավոր չէ: Այն ժամանակվա մեր գնահատականն այս էր, որ դա արվում էր գորբաչովյան «պերեստրոյկան» կասեցնելու համար»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց Աշոտ Մանուչարյանը:

Ըստ նրա՝ շարժման 1-ին հանրահավաքը անցկացվել է իրենց՝ Սեբաստացի դպրոցում (այն ժամանակվա 183 դպրոցում):

«Շարժման ավագ սերունդը փորձում էր պայմանավորվել ապարատային՝ դիմելով Մոսկվա, Ղարաբաղում ինչ-որ բաներ ձեռնարկել, իսկ երիտասարդներն ավելի համարձակ էին հրապարակային գործողություններում…Ղարաբաղ կոմիտեի անդամներից էին մեր դպրոցի ուսուցիչները՝ Սամսոն Ղազարյանը, Համբարձում Գալստյանը: Մեր դպրոցի ծնողներն էին Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ալեքսան Հակոբյանը, Վանո Սիրադեղյանը»,- պատմեց Աշոտ Մանուչարյանը:

Նրա համար շարժման ձեռքբերումներից էին հաղթանակը՝ պատերազմում, փախստականների մեծ հոսքի և աղետի գոտու ողբերգության հաղթահարումը. «Մարդիկ տեսան, որ ի վիճակի են այդ ամենը հաղթահարել: Սխալներից մեկն այն էր, որ «Ղարաբաղ կոմիտեն» որոշում կայացրեց գնալ դեպի կառավարում: Նրա կարծիքով՝ շարժման որակը կորավ դրանով»:

«Մեր պատկերացումը, որ կան հուրի-փերի քեռիներ, որոնք փնտրում են արդարությունը, ճշմարտությունը էս աշխարհում և այլն, իրականության հետ որևէ աղերս չունեն: Էդ քեռիները, որ այստեղ երևում են, նրանք ամենախոշոր դահիճներն են Երկիր մոլորակի»,- հարցին՝ ինչու Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի ջարդերը միջազգային հարթակներում չեն դառնում Արցախյան հիմնախնդրի բաղկացուցիչ մաս՝ պատասխանեց պարոն Մանուչարյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728