Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանը` մերժելի կառուցապատումների մասին (Տեսանյութ)

Փետրվար 05,2018 15:32

Aravot.am-ը «Ելք» խմբակցությունից Երեւան քաղաքի ավագանու անդամ, Կրթության, մշակույթի, սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեց` ինչպե՞ս է վերաբերվում «Ռոսիա» կինոթատրոնի դիմագծի փոփոխությանը, որն առաջացրել է մասնագետների մտահոգությունը, նաեւ հեղինակներից Հրաչ Պողոսյանի քննադատությանն է արժանացել:

«Ես բոլոր գործընթացներին եմ բացասաբար  վերաբերվում, երբ հրապարակայնություն չի ապահովվում: Հիմա այստեղից մի փոքր հեռու վերակառուցում է Մյասնիկյանի արձանի հետեւի այգին, եւ շաբաթ-կիրակի օրերին այնտեղ այնպիսի փոփոխություններ են լինում, որոնց ժամանակ ահագին բաներ հաշվի չեն առնվում, օրինակ, Երեւանի քաղաքապետարանի կանաչապատման վարչության թույլտվությունը, բնապահպանները, հասարակական կազմակերպությունները կարծիք չեն հայտնել, այսինքն՝ կապալառուն իր հայեցողությամբ քանդում է»,-ասաց նա:

Մենք «Ելքի» ներկայացուցչին նորից հիշեցրինք «Ռոսիա» կինոթատրոնի շենքի մասին:

«Ես «Ռոսիայի» վերաբերյալ որեւէ տարբերակ չեմ հանդիպել, էլի նույն տրամաբանության մեջ եմ ուզում գործընթացները տեսնել, եթե լինի հանրային մեծ ընդգրկվածություն, դա քննարկվի, հանրությունը կտեսնի տարբերակներ, մասնագետները կարծիքներ կհայտնեն, կընդունվի օպտիմալ տարբերակ, որի մասին մասնագետները կասեն լավն է,  հանրության աչքն էլ շոյող կլինի…Բայց եթե մի քանի օրում այդպիսի փոփոխություններ պետք է լինեն, դա անընդունելի է բոլոր առումներով, բոլոր նման գործընթացների պարագայում, եթե հանրային ներգրավվածություն չի ապահովվում, ես բացասական եմ գնահատում»,-ասաց Արայիկ Հարությունյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728