Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հանքերն ու գինին. Այն, ինչ հետաքրքրում է շվեյցարացիներին Հայաստանում (Տեսանյութ)

Փետրվար 05,2018 15:22

«Գինին շատ կարեւոր է, հանքերն էլ շատ կարեւոր են»,-այսպես արձագանքեց հայ-շվեյցարական առեւտրային պալատի նախագահ Մայք Բարոնյանը լրագրողների այն հարցին, թե շվեյցարացիներին ՀՀ-ում որ ոլորտներն են գրավում: Բարոնյանը Հայաստանի զարգացման հիմնադրամի կազմակերպված «Հայաստան-Շվեյցարիա» գործարար հանդիպման ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց մի քանի ոլորտներ, որտեղ շվեյցարական ներդրումներ կան. «Պարոն Շուլլերն արդեն հեկտարներով գինու այգիներ է գնել, գինին Շվեյցարիա է ուղարկում: Այսինքն՝ գինու գործարանները շատանում են եւ Հայաստանը շատ լավ գինի է արտադրում: Զբոսաշրջության ոլորտն էլ աճում է, արեւային էներգիան, Հայաստանը շատ արեւ ունի, ու շատ մարդիկ հետաքրքրված են: Չրերով են հետաքրքրված: Միայն խոսքով չէ, բավական մարդիկ սկսել են ներդրումներ անել»:

Թե Հայաստանից ինչ է արտահանվում Շվեյցարիա, պարոն Բարոնյանն ասաց. «Հանքերը, շվեյցարական ընկերությունները հումքը՝ պղինձը, տարբեր մետաղները կգնեն եւ կծախեն տարբեր երկրներում, ծավալները կաճեն»:

Շվեյցարացի գործարարների համար, ըստ Բարոնյանի, կարեւոր է, որ ՀՀ-ն ստորագրել է ԵՄ-ի հետ համաձայնագիրը:

Aravot.am-ի այն հարցին՝ արդյոք ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ի հետ անդամակցությունը խոչընդոտ չէ՞ հայ-եվրոպական տնտեսական հարաբերություններում, Բարոնյանը պատասխանեց. «Ամենեւին: Հակառակը»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728