«Ես ունեմ տեղեկություններ հանձնաժողովի ներսից, որ Լեւոն Իգիթյանը, ով նաեւ ավագանու անդամ է, շատ լուրջ լոբինգ է արել, որ Դավիթ Մինասյանի ներկայացրած էսքիզը հաղթող ճանաչվի, նաեւ ունեմ տեղեկություն, որ Լեւոն Իգիթյանը լինելու է նաեւ այս նախագծի ճարտարապետը»,- «Տեսակետ» ակումբում կայացած ասուլիսում հայտարարեց Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանը:
Aravot.am-ը մեկնաբանության համար փորձեց կապվել նաեւ Լեւոն Իգիթյանի հետ: Մեր զանգերն անպատասխան մնացին:
Ըստ որոշ տեղեկությունների Արամ Մանուկյանի քանդակի համար գունավոր քարերը բավականին թանկ են, եւ բերվելու են Բրազիլիայից, իսկ ընդհանրապես սկզբում խոսք էր գնում 1 մլն դոլար ծախսի մասին:
Արայիկ Հարությունյանն ասաց, որ նման լուրեր իրեն էլ են հասել, սակայն չի կարող հիմնավորել:
Նկարիչների միջազգային միության անդամ Սուրեն Խորենյանը դեմ է ներկված արձաններին, բայց նշում է, որ դա շատ տարածված է հատկապես Եգիպտոսում, ինչ վերաբերվում է գունավոր քարերով քանդակներին, արվեստագետի խոսքերով, ամեն ինչ կախված է գրագետ աշխատանքից:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ