ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը Ադրբեջանում այցելել է Ափշերոնի շրջան՝ շփվելով Մասազըր բնակավայրի հարկադիր տեղահանվածների հետ և ծանոթանալով նրանց կեցության պայմաններին: Այս մասին գրում է ԱՊԱ-ն:
Հաղորդվում է, որ նրան ուղեկցել են Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան, Միլի մեջլիսի պատգամավոր Էլման Մամեդովը և մի շարք այլ պաշտոնյաներ:
Հիշեցնենք, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները փետրվարի 6-7-ին հանդիպումներ են ունենալու Ադրբեջանի իշխանությունների հետ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ