Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանը կանխել է Բելառուսի կողմից «Պոլոնեզի» մատակարարումն Ադրբեջանին. «Կոմսոմոլսկայա պրավդա»

Փետրվար 05,2018 13:59

Հայաստանը կանխել է Բելառուսի և Ադրբեջանի միջև «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի մատակարարման պայմանագիրը: Այս մասին «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին ասել է ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Ալեսինը:

«Մենք ցանկանում էինք «Պոլոնեզներ» վաճառել Ադրբեջանին,- ասել է նա:- Բայց դրան դեմ էր Հայաստանը՝ ՀԱՊԿ-ում մեր գործընկերը: Գործարքը չկայացավ: Ամենայն հավանականությամբ «Պոլոնեզի» առաջին գնորդը կլինի Ղազախստանը»:

Այնուամենայնիվ, վերլուծաբանը նշել է, որ Բելառուսի խոշորագույն հաճախորդներից մեկը  Ադրբեջանն է, որին մատակարարում են ՀՕՊ համակարգեր, մասնավորապես «Բուկ-ՄԳ» արդիականացված զենիթահրթիռային համալիրներ:

«Հոկտեմբերին այնտեղ փորձարկումներ են անցկացրել, ադրբեջանցիները գոհ են մնացել, հեռանկար կա ընդլայնել համագործակցությունը: Նրանց համար նաև արդիականացվում են Սու-27 և Սու-25 կործանիչներ»,- ասել է Ալեսինը:

Նա նաև նշել է, որ, ամենայն հավանականությամբ, շուտով Բելառուսը զենք կմատակարարի նաև Հայաստանին:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. karen says:

    “…չթռչող զենք” –
    летальное оружие?
    Այս դեպքում թռչել պետք չի:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728