Հունվարի 25-ին ՌԴ Նախագահի աշխատակազմի Կոնֆերանսների մեծ դահլիճում տեղի ունեցավ մեծանուն կոմպոզիտոր Ալեքսեյ Հեքիմյանի ծննդյան 90-ամյա հոբելյանին նվիրված համերգ, որը ՌԴ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ կազմակերպվել էր ՌԴ Նախագահի աշխատակազմի, Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի և ՌԴ Պաշտպանության նախարարության Կենտրոնական նվագախմբի կողմից:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, ով, բարձր գնահատելով Հեքիմյանին նվիրված համերգի նշանակությունը, շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին և մասնակիցներին:
Հայ, ռուս և վրացի շնորհալի երգիչների կատարմամբ համերգի ծրագրում ընդգրկված կոմպոզիտորի ստեղծագործությունները հանդիսատեսի կողմից ընդունվեցին մեծ խանդավառությամբ:
ՀՀ ԱԳՆ