Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

BBC. Թուրքիայի ու Վատիկանի հարաբերությունները Հայոց ցեղասպանության թեմայի ճգնաժամից հետո

Փետրվար 05,2018 13:19

«BBC»-ի թուրքական ծառայությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Վատիկան կատարելիք այցին ընդառաջ հրապարակած հոդվածում անդրադարձ է կատարել 2 երկրների հարաբերությունների վերջին տարիների զարգացմանը:

Հոդվածի թուրք հեղինակը հիշեցրել է, որ Վատիկանի ու Թուրքիայի հարաբերությունների միջև ճգնաժամի պատճառ էին դարձել 2015-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Ֆրանցիսկոս պապի՝ կազմակերպած պատարագն ու դրանից հետո արած հայտարարությունները:

«2015 թվականի ապրիլի 12-ին Վատիկանում մատուցած պատարագի ժամանակ խոսեց Հայոց ցեղասպանության մասին: Ֆրանցիսկոս պապը ելույթում, հղում անելով 2001 թվականին Հովհաննես 2-րդ պապի և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի ցեղասպանության վերաբերյալ ստորագրած ընդհանուր դեկլարացիային, Հայոց ցեղասպանությունն անվանեց 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:

Այս ելույթից հետո Անկարան հետ կանչեց Վատիկանում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Փաչաջըին»,-հիշեցվում է հոդվածում:

Հեղինակը նաև հիշեցրել է Էրդողանի կոշտ արձագանքը Պապի ելույթին, որում Թուրքիայի նախագահը կրկնել էր արխիվները բացելու ու պատմաբանների հանձնաժողով ստեղծելու իր մշտական «առաջարկը» և քննադատել Պապին՝ իր բնորոշմամբ պատմական հարցը քաղաքական դաշտ բերելու և սխալ հայտարարություններ անելու համար:

«Այս դեպքերից հետո Թուրքիան 10 ամիս շարունակ Վատիկանի հետ դիվանագիտական հարաբերությունները պահում էր գործերի հավատարմատարի մակարդակով: Միայն 2016-ի փետրվարին երկկողմանի նախաձեռնությունների շնորհիվ Թուրքիայի դեսպանը վերադարձավ Վատիկան:

Թուրքիայի ու Վատիկանի հարաբերությունները կրկին բնականոն հունի մեջ մտան, սակայն համաձայն Վատիկանի աղբյուրների՝ երկու երկրների հարաբերություններում իրական մերձեցում կարող է գրանցել միայն Երուսաղեմի խնդիրը:

Թուրքիայի դեսպանի վերադարձից մի քանի ամիս հետո 2016-ի հունիսին Ֆրանցիսկոս պապը Հայաստան կատարած այցի ժամանակ ևս մեկ անգամ կրկնեց ցեղասպանություն բնութագրումը:

Էրդողանը Վատիկանի ու ԵՄ առաջնորդների հասցեին քննադատական հայտարարությամբ հանդես եկավ 2017-ի մարտին, երբ Հռոմի պայմանագրի 60 ամյակի առիթով Իտալիա ժամանած ԵՄ երկրների ղեկավարները հանդիպում ունեցան Պապի հետ:«Ինչու՞ են Վատիկանում հավաքվել: Պապը երբվանի՞ց է դարձել Եվրամիության անդամ: Խաչակրաց դաշինքը վերջապես ցույց տվեց իրեն»,-ասել էր Էրդողանը:

Թուրքիայի ու Վատիկանների դիրքորոշումների համընկան Մյանմարի Ռոհինգյա կոտորածների հարցում: Ֆրանցիսկոս Պապը բազմիցս խոսեց 2017-ին Մյանմարում տեղի ունեցած կոտորածների մասին՝ այնտեղի մուսուլմաններին եղբայրներ անվանելով: Պապը նույնիսկ այցելեց Մյանմար ու Բանգլադեշ, որտեղ հանդիպեց բռնությունների ենթարկված մուսուլմանների հետ: Նախօրեին իտալական «La Stampa» թերթին տված հարցազրույցի ժամանակ Էրդողանը հայտարարել էր, որ Ֆրանցիսկոս պապի սրտացավ վերաբերմունքը դեպի Ռոհինգյա մուսուլմանները պետք է աշխարհի համար օրինակ լինի»- ասվում է հոդվածում:

Աղբյուր`  Ermenihaber.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728