Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սեփական ծուլությունը մեր վրա բարդեցին». Աշոտ Մելիքյանը՝ իշխանություններին (Տեսանյութ)

Փետրվար 05,2018 11:56

Լրագրողական կառույցների եւ հասարակական կազմակերպությունների համար հուսադրող է այն փաստը, որ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքի» նոր նախագիծը Կառավարության կողմից նոյեմբերին հաստատվելուց հետո դեռ չի ուղարկվել խորհրդարան, այսինքն՝ դեռ հնարավորություն կա այն վերանայելու: Այս մասին այսօր «Հայացք» մամուլի ակումբում լրագրողներին հայտնեց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը: Նրա խոսքով՝ նոյեմբերից մինչ օրս նախագիծը չի վերանայվել. «Աղաղակող է փաստը, որ իշխանություններն առանց քաղաքացիական հասարակության եւ մասնագիտացված լրագրողական կառույցների են օրենքի նախագիծ մշակել՝ փակ գործընթացում»:

Աշոտ Մելիքյանը նշեց՝ իրենց մտահոգությանը տարօրինակ կերպով արձագանքեց Արդարադատության նախարարությունը՝ ասելով, որ նախագիծը դրել են հանրային քննարկման առցանց հարթակում. «Դա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման էր՝ օրենքի նախագիծ քննարկելու համար: Սեփական ծուլությունը մեր վրա բարդեցին»:

Ըստ Աշոտ Մելիքյանի՝ նախագծի հետ կապված լուրջ առարկություններ կան, քանի որ այն մեկտեղել է նախորդ յոթ տարում առաջարկված փոփոխություններն ու լրացումները՝ թերություններով հանդերձ. «Հիմնախնդիրների լուծումներ նախագծում չկան: Մասնավորապես, Հայաստանը մեկ տարուց ավելի՝ անցել է թվային հեռարձակման, բայց չունի թվային հեռարձակման մասնավոր ցանց՝ մասնավոր մուլտիպլեքս: Պետական մուլտիպլեքսում կենտրոնացել են բոլոր հեռարձակողները, որոնք ենթարկվում են դրա ընդհանուր կանոններին: Այսինքն, մրցակցություն չկա, մինչդեռ մասնավոր մուլտիպլեքսը պետք է երկրի ողջ տարածքն ընդգրկեր: Գտնում ենք, որ մասնավոր մուլտիպլեքսները կարող են լինել փոքր, միջին եւ ընդգրկել համայնք կամ մարզ»:

Մելիքյանի համոզմամբ՝ անընդունելի է մեկ խոշոր մուլտիպլեքսի փաստը. «Թվայնացման գործընթացից դուրս են մնացել տասից ավելի մարզային հեռուստաընկերություններ, որոնք գործում են անալոգային հեռարձակմամբ. նրանք փակման վտանգի տակ են: Առհասարակ, օրենքի նախագիծը չի համապատասխանում ոլորտի զարգացման ժամանակակից պահանջներին»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728