Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Տխուր ու վիրավորական է, բայց փաստ է»

Փետրվար 05,2018 13:30

«Մեր տարածաշրջանում լարվածությունը պահպանելու ծրագրեր մշակելիս Ռուսաստանը բացարձակապես հաշվի չի առնում Հայաստանի շահը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Իրավունքի եւ ազատության կենտրոնի» նախագահ Վարդան Հարությունյանը։

«Դրա գլխավոր պատճառն այն է, որ Հայաստանի կողմից հստակ հնչող բողոք չի լսել ու չի էլ լսելու։ Իսկ հայկական իշխանամերձ ու իշխանական շրջանակներից ռուսական այդ ցինիկ քաղաքականության վերաբերյալ հնչած արդարացումները խոսում են դրանց հեղինակների ստրկամտության մասին։ Նաեւ պարզորոշ ցուցադրում են, թե ինչպիսի տեղ ու դեր են պատկերացնում այս իշխանությունները Հայաստանի համար մեր տարածաշրջանում ու աշխարհում։ Տխուր ու վիրավորական է, իհարկե, բայց փաստ է, որ դրսում ավելի ու ավելի քիչ են Հայաստանն ընկալում որպես Ռուսաստանից անկախ մի միավոր»,- կարծում է մեր զրուցակիցը։

Կարդացեք

«Առավոտ»

03.02.2018

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Այս համատեքստում «լաւ» լուր Ադրբեջանից. Ալիեւը կարգադրել է նախագահական ընտրութիւնները տեղափոխել Ապրիլ 11:

    Յ.Գ. Վառօդի հոտ է գալիս:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728