Փետրվարի 4-ին, ժամը 17:51-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցում՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Toyota Ipsum» մակնիշի 35 QD 126 (վարորդ՝ 1966 թ. ծնված Ա. Պ.) և «Nissan March» մակնիշի 300 QQ 43 (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Toyota Ipsum» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևոր՝ 1976 թ. ծնված Ն. Գ.-ը, «Nissan March» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1995 թ. ծնված Մ. Ն.-ը և 1999 թ. ծնված Ա. Ս.-ը հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ Ա. Պ.-ը և Ա. Ս.-ը ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել, իսկ Ն. Գ.-ի և Մ. Ն.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
ՀՀ ԱԻՆ