«Միկա» մարզադահլիճում այսօր ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի պատանեկան առաջնությունը: Մասնակցեց Երեւանի ու հանրապետության տարբեր քաղաքների ու մարզերի 240 մարզիկ: Նրանք մրցեցին փոփոխված քաշային կարգերում եւ նոր կանոններով:
Այս տարիքային խմբում չեմպիոն դարձան.
45 կգ՝ Արայիկ Թոփալյան, 48 կգ՝ Գառնիկ Հովհաննիսյան, 51 կգ՝ Ռոբերտ Կարապետյան, 55 կգ՝ Վարդան Եղիազարյան, 60 կգ՝ Սահակ Հովհաննիսյան, 65 կգ՝ Շանթ Խաչատրյան, 71 կգ՝ Սամվել Սարգսյան, 80 կգ՝ Կարեն Խաչատրյան, 92 կգ՝ Արման Խարբերթյան, 110 կգ՝ Հակոբ Գեւորգյան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ