Ամերիկացի գիտնականները պարզել են, թե որ տարիքում են մարդիկ առավելագույն հաճույքը ստանում սեքսից, գրում է The Daily Mail-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ սեքսոլոգ-հոգեբույժ Մադլեն Կաստելանոսի ղեկավարած գիտնականների խումբը հարցումներ է նախաձեռնել հինգ հազար ամուսնացած մարդկանց շրջանում եւ արձանագրել, որ սեքսից առավելագույն ապրումներ են ունենում 66 տարեկան կանայք եւ 64-ամյա տղամարդիկ:
Դա բացատրվում է նրանով, որ այդ տարիքում զուգընկերներն արդեն կյանքի փորձ են ունենում, գիտեն, թե ինչ են ուզում իրենց կողակցից եւ չեն ամաչում իրենց երեւակայությունը կյանքի կոչելուց:
Մադլեն Կաստելանոսը նշել է՝ հարցված կանայք ասել են, որ 70 տարեկանում սեքսով զբաղվելուց ավելի մեծ ֆիզիկական հաճույք են ապրել, քան 40 տարեկանում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ