Սիրիայում զինյալները խոցել են ռուսական «Սու-25»-ը, այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում կատարելով AFP-ի վրա: Լրատվամիջոցի աղբյուրը պաշտպանության նախարարությունում հաստատել է այդ լուրը:
«Ջաիշ ան-նասր» խմբավորման անդամները Youtube-ում հրապարակել են տեսանյութ, որտեղ երևում է ինքնաթիռ՝ վառվող թևով: Որոշ ժամանակ անց ինքնաթիռը սկսում է ընկնել, իսկ օդաչուն էվակուացվել է: Տեսանյութի անվանումը հավաստում է, որ դա ռուսական «Սու-25»-ն է:
Իսկ Reuters-ը, հղում կատարելով երկու աղբյուրների վրա, հայտնել է, որ օդաչուն գերի է վերցվել և լուրջ վնասվածքներ է ստացել: Իսկ երրորդ աղբյուրն ասել է, որ նա մահացել է: