Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը հանդիպում է ունեցել Արցախի գործընկերների հետ

Փետրվար 03,2018 21:25

Այսօր` փետրվարի 3-ին, Արցախի Ազգային ժողովի շենքում տեղի ունեցավ ՀՀ և ԱՀ ԱԺ խմբակցությունների ու հանձնաժողովների կազմով հանդիպում: Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ողջունելով ներկաներին հերթական անգամ Արցախի խորհրդարանում հյուրընկալվելու համար, նշեց, որ արտաքին կապերի զարգացման առումով Հայաստանի խորհրդարանի հետ տարեցտարի կատարելագործվող հարաբերությունները գլխավոր և առանցքային տեղ Արցախի օրենսդիր մարմնի համար:

«Ընդհանուր առմամբ 2017 թ ունեցել ենք շփումների և փոխգործակցության հագեցած օրակարգ, ինչը հնարավորություն է տվել մեզ, համատեղ ջանքերով, տարբեր երկրների խորհրդարանների հետ ակտիվ աշխատանքներ տանել` ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության էությունը պարզաբանելու և Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ»,- նշեց Աշոտ Ղուլյանը:

Հայաստանի խորհրդարանի պատվիրակության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը իր խոսքում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի և պատգամավորների անունից նախ ողջունեց Արցախի ԱԺ պատգամավորներին և մասնավորապես ասաց, որ ըստ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների պետք է ավելի խորացնեն երկու խորհրդարանների միջև հարաբերությունները:

Ապա Վահրամ Բաղդասարյանը ներկայացրեց պատվիրակության կազմը, որում ընդգրկված էին ՀՀ ԱԺ հանձնաժողովների նախագահները և ներկայացուցիչներ` բոլոր խմբակցություններից: Հանձնաժողովների նախագահներից բացակայում էին Հրայր Թովմասյան և Նաիրա Զոհրաբյանը:

Այնուհետև ելույթներով հանդես եկան ՀՀ ԱԺ հանձնաժողովների նախագահները, որոնց ելույթները հիմնականում վերաբերում էին գործունեության այն ուղղություններին, որոնցում  կնախատեսվեն համատեղ աշխատանքներ տանել Արցախի խորհրդարանի հետ, ինչպես նաև այն ուղղություններում, որտեղ կարող են կատարվել փորձի փոխանակում` երկու խորհրդարանների միջև:

Ելույթով հանդես եկան խմբակցությունների ներկայացուցիչները: ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց ,որ իրենց համար Արցախի Հանրապետությունը առանձնակի նշանակություն ունի և հումորով ավելացրեց. «Այնքան կարևոր է Արցախը մեզ համար, որ եթե Արցախում ունենք յոթ պատգամավոր, ապա Հայաստանում նույնպես փորձում ենք  յոթն ունենալ, որպեսզի այդ թիվը պահպանվի: Իսկ օրինակ` Հանրապետական կուսակցությունն ունի 56 պատգամավոր ՀՀ Ազգային ժողովում, և ոչ մեկը Արցախում»:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728