Փետրվարի 1-ին ձերբակալել են Ախալքալաքի բնակիչ Ադամ Այվազյանին։ Ադամ Այվազյանը Ախալքալաքում հայտնի է որպես մարզիկ, հասարակական ակտիվիստ ու facebook սոցիալական ցանցերում հաճախ գրառումներ կատարող մարդ։ Ռուսաստանի ու Հայաստանի քաղաքացի Ադամ Այվազյանին դեռ անցյալ տարվա ամռանը Վրաստանի սահմանապահները արգելել էին մուտք գործել Վրաստան, ինչի հետեւանքով Ադամը տեսաուղերձ էր հրապարակել ինտերնետում կոչ անելով Վրաստանի իշխանություններին թույլ տալ մուտք գործելու հայրենիք, որտեղ բնակվում էր իր ընտանիքը։ Դրանից հետո կարծես ամեն ինչ կարգավորվել էր եւ նա շարունակում էր բնակվել ու աշխատել Ախալքալաքում։
Սակայն Ադամ Այվազյանի facebook սոցիալական ցանցի վերջին գրառումից պարզ է դառնում, որ նրան փետրվարի 1-ին ձերբակալել եւ ուղարկել են Թբիլիսի։ Ադամ Այվազյանի գրածի համաձայն անցյալ տարի օգոստոսին իր մոտ աշխատեղ մի կին ոչ իր պարտականությունները կատարելիս վնասել է ձեռքը։ Նրա խոսքերով ինքը տրամադրել է ցանկացած տեսակի օգնություն տվյալ կնոջը եւ նա չունի ոչ մի բողոք։ Ինչպես գրում է Ադամը փետրվարի 1-ին տվյալ գործով ընթանում էր դատավարություն, որից հետո նրան ձերբակալել են եւ ուղարկել Թբիլիսի։
https://www.youtube.com/watch?v=r4ZYIDXqaCc
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում