Եվրոպական մամուլն ենթադրում է, թե Ժոզե Մոուրինիոն արդեն զգում է Հենրիխ Մխիթարյանի պակասը:
Անդրադառնալով Պրեմյեր լիգայի նախորդ տուրում «Տոտենհեմից» կրած 0:2 հաշվով պարտությանը եւ վերլուծելով այդ հանդիպման ընթացքում Մխիթարյանի փոխարեն ՄՅՈՒ եկած չիլիացի Ալեքսիս Սանչեսի գործողությունները, ֆուտբոլային մամուլը ենթադրում է, թե Մոուրինիոն արդեն պետք է որ «կարոտած» լինի Հենոյին:
Սանչեսը ՄՅՈՒ-ի կազմում Անգլիայի առաջնության նորամուտի իր խաղում աչքի ընկավ ահավոր վատ ցուցանիշերով: Վիճակագրությունն ասում է. չիլիացին ամբողջ հանդիպման ընթացքում դարպասին ոչ մի հարված չի կատարել եւ թիմակիցների հետ համեմատած ամենից շատ գնդակ կորցնողն է եղել: Իսկ դրվագներից մեկում Դելե Ալլիի՝ Սանչեսի ոտքերի արանքով գնդակն անցկացնելը մեծամասնությունը ձեռքառնոցի է համարում: Եվս մի սարսափելի ցուցանիշ. «կարմիր սատանաների» հարձակման գիծն ուժեղացնելու կոչված Սանչեսը 90 րոպեների ընթացքում մրցակցի տուգանային հրապարակում գնդակին դիպել է ընդամենը երկու անգամ:
Այս ամենից հետո լրատվամիջոցները գրում են, թե Ալեքսիս Սանչեսը պետք է ամաչի «Մանչեսթեր Յունայթեդում» աշխատավարձ ստանալ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ news.sky.com-ի
Деле Алли и Алексис Санчес в матче «МЮ» и «Тоттенхэма» pic.twitter.com/d2GdpEnKMl
— Drafts_2.0 (@drafts_2) February 1, 2018