Հայաստանում է բարձր է թոքի քաղցկեղից մահացության դեպքերի ցուցանիշը: Այս մասին ասաց Ուռուցքաբանության Ազգային կենտրոնի Մանկական ուռուցքաբանության եւ քիմիաթերապիայի բաժանմունքի ղեկավար Գրիգորի Բադալյանը: Նրա ներկայացմամբ 2016 թվականին քաղցկեղով հիվանդացել են 8400 բնակիչ. Սա, ըստ բժշկի, նախորդ տարիների համեմատ, մոտ երկու անգամ շատ է. «50 տարեկանից բարձր տղամարդիկ պետք է տարին մեկ անգամ հետազոտություն անցնեն, միայն այս ձեւով է հնարավոր սկրինինգ անել»:
Բժշկի վստահեցմամբ՝ թոքի քաղցկեղի առաջացման հիմնական գործոնը ծխելն է:
Մանրամասները՝ տեսանյութում
Ծխելն, ըստ բժշկի առաջացնում է նաեւ ստամոքսի, աղեստամոքսային տրակտի, կոկորդի ուռուցքներ, ծխելը նաեւ սիրտ-անոթային խնդիրներ է առաջացնում, ընդհուպ մինչեւ կաթված:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ