«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուինիոն կիսապաշտպան Մարուան Ֆելաինիից պահանջում է ակումբի հետ պայմանագիր ստորագրել առանց պահանջներ ներկայացնելու:
«Ես նրան երեկ ասացի. ստորագրիր պայմանագիրը եւ պապանձվիր: Խաղեր մի տուր եւ ստորագրությունդ դիր, մինչեւ կիմանաս վերականգնվելուդ ժամկետները», – ասել է «յուրահատուկը»
30-ամյա Մարուան Ֆելաինին կես տարուց ազատ գործակալի կարգավիճակ կստանա եւ թիմում մնալ համաձայն է աշխատավարձը կտրուկ բարձրացնելու պայմանով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ CaughtOfside-ի