Լրահոս
Օրվա լրահոսը

«Մակրոնի հայտարարությունից հետո Թուրքիայում ակտիվ շահարկում են Հայոց ցեղասպանության հարցը». փորձագետ

Փետրվար 03,2018 12:53

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունից հետո Թուրքիայում ակտիվորեն  շահարկվում է Հայոց ցեղասպանության հարցը: Այս մասին այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում նշեց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը: Նա հիշեցրեց՝ Մակրոնը հայտարարեց՝ Ֆրանսիան ոչ միայն խորհրդարան կվերադարձնի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, այլեւ օրացույցում կսահմանի Հայոց ցեղասպանության հիշատակման օր:

«Այսինքն, Հայոց ցեղասպանությունը Ֆրանսիայում պաշտոնապես կնշվի: Սրան արձագանքեց Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, ասելով, որ նման հարցերը իրենց չեն հետաքրքրում, քանի որ իրենք հոգնել են եվրոպական երկրների պնդումներից: Ըստ Չավուշօղլուի՝ երբ Թուրքիան չի կատարում իր պարտավորություններից մեկը, եվրոպական երկրները շահարկում են Հայոց ցեղասպանության հարցը»,-փաստեց Մուշեղ Խուդավերդյանը:

Անդրադառնալով Պոլսի հայոց պատրիարքարանի՝ օրերս արված հայտարարությանը, որով պատրիարքարանը հաջողություն է մաղթում Թուրքիային՝ Աֆրինում ռազմական գործողությունների առնչությամբ, թուրքագետը նշեց. «Պատրիարքարանը ստիպված էր նման հայտարարություն անել: Կրոնական կառույցներին, եւ ոչ միայն, ուղղակի ստիպում են անել իշխանամետ հայտարարություններ: Պատրիարքարանը փորձում է այնպես անել, որ հնարավորինս կոնֆլիկտներ չունենա Թուրքիայի հետ»:

Մուշեղ Խուդավերդյանը հավելեց, որ Աֆրինի հարցում հայկական կողմը որեւէ շահ չունի, իսկ պատրիարքարանի հայտարարությանը կարելի է ըմբռնումով մոտենալ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728