Լրահոս
Օրվա լրահոսը

«Լրագրողների ներկայությունը արդար հիմունքներով աշխատող պաշտոնյային ոչ միայն չպիտի կաշկանդի, այլեւ պետք է ոգեւորի». Գևորգ Պետրոսյան. «Հրապարակ»

Փետրվար 03,2018 12:04

Նախկին սոցապնախարար, այժմ ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը, օրինակ, կարծում է, որ սա հակասում է ժողովրդավարության հիմունքներին։ «Լրագրողների ներկայությունը արդար հիմունքներով աշխատող պաշտոնյային ոչ միայն չպիտի կաշկանդի, այլեւ պետք է ոգեւորի»,- ասաց Պետրոսյանը։

Ֆինանսների նախկին փոխնախարար, էկոնոմիկայի նախարարի գլխավոր խորհրդական Պավել Սաֆարյանը «միանշանակ անկեղծ» պատասխանեց, որ իրեն կաշկանդում էր լրագրողների կողմից նիստերին հետեւելը։ «Մանավանդ էսօրվա մեր լրատվությունն էլ գիտես ոնց է… մարդիկ նախընտրում են չխոսեն ընդհանրապես, որովհետեւ երկրորդական բաները, փաստորեն, ավելի են կարեւորվում, քան էն էականը։ Երբ որ ժամանակին չէին հեռարձակում, կառավարության նիստերն ավելի աշխատանքային էին անցնում»,- ասաց նա։

Իսկ էկոնոմիկայի նախկին նախարար, Տիգրան Սարգսյանի ժամանակ աշխատած Վահրամ Ավանեսյանին երբեւէ չի կաշկանդել լրագրողների ներկայությունը։ Բայց կարծում է, որ կառավարման տարբեր մեթոդներ կան։ «Էնպես չէ, որ Տիգրան Սարգսյանը սխալ որոշում էր կայացրել։ Կան կառավարման տարբեր մեթոդներ։ Երկու դեպքում էլ հնարավոր է թափանցիկությունը պահել կամ կոծկել։ Բայց կան քննարկումներ, որ ներքին քննարկումներ են, ու կարծում եմ, որ էդ էլեմենտը միշտ պետք է կառավարությունում լինի։ Ուզում եմ ասել, որ թափանցիկությունը նրանում չէ, որ կառավարության նիստը բաց լինի, այլ այն է, թե որոշումներ ընդունելիս դու կարողանո՞ւմ ես բացատրել կամ բացատրո՞ւմ ես, ընդհանրապես, թե՞ ոչ»,- ասաց Վահրամ Ավանեսյանը։

Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանն էլ բռնեց Դավիթ Հարությունյանին պաշտպանելու գիծը։ Նա նախ խրոխտ հայտարարեց, թե ինքը երբեւէ չի կաշկանդվել որեւէ մեկի ներկայությունից կամ աչքերից․ «Ես ինչ ուզել, արել եմ, ոչինչ չեմ զսպել»։ Ապա ավելացրեց, որ կառավարության նիստերն իրականում ֆորմալ բնույթ են կրում, ու ոչ մի լուրջ քննարկում տեղի չի ունենում, իրական քննարկումները նախանիստերի ժամանակ են լինում։ Հետևաբար` չի կարծում, թե արժե, որ այդ ֆորմալ նիստերին մենք հետեւենք։ Նկատեցինք, որ այս նախագիծը գրվել է ապագա վարչապետ Սերժ Սարգսյանի համար, որ նրան մեկուսացնեն լրագրողներից։ Քարամյանը զարմանալի բացահայտում արեց․ «Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը լրատվամիջոցների համար միշտ բաց է եղել։ Դուք տասը տարվա ընթացքում հիշո՞ւմ եք էդպիսի բան, որ նա խուսափի լրատվամիջոցներից»։ Նա կարծում է նաեւ, որ Սերժ Սարգսյանն իր ճանաչած երեք ՀՀ նախագահներից ամենաշատ շփվողն է մամուլի հետ։ Բայց չհստակեցրեց, թե մամուլ ասելով ինչ նկատի ունի՝ իշխանական լրատվամիջոցնե՞րը, թե՞ Սերժ Սարգսյանի «սեւ ցուցակում» հայտնված ազատ մամուլը, որի համար նախագահականի դռները միշտ փակ են։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728