Չնայած տարածքային համաչափ զարգացման մասին իշխանությունների հայտարարություններին, Հայաստանի մարզերում սոցիալ-տնտեսական վիճակը տարբերվում է էապես: Սա երեւում է նաեւ միջին աշխատավարձի չափերից:
Պաշտոնական փաստաթղթերից տեղեկացանք, որ 2017թ. ընթացքում ամենացածր աշխատավարձը վճարել են Արագածոտնի մարզում, միջինը՝ 122 հազար դրամ, երկրորդ տեղում ՀՀ ամենաաղքատը համարվող մարզն է՝ Շիրակը. այստեղ էլ վճարում են միջինը 132 հազար դրամ: Իսկ ահա ամենաբարձր աշխատավարձը գրանցվել է Սյունիքի մարզում. միջին աշխատավարձը կազմել է 242 հազար 900 դրամ, Երեւանում` 208 հազար 500 դրամ:
Ինչպես հայտնի է` հանքարդյունաբերական ընկերությունները, որոնք ոսկու, պղնձի հանքեր են շահագործում, հիմնականում գտնվում են Սյունիքի մարզում: Սա է պատճառը, որ բարձր աշխատավարձի առումով Սյունիքի մարզն առաջին տեղում է, իսկ Երեւանում աշխատավարձը բարձր է, քանի որ այն մայրաքաղաք է, եւ հետո՝ այստեղ էլ ՏՏ ոլորտն է զարգացած:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Սյունիքի մարզում Քաջարանի կոմբինատիից 10 հոգու և Կապանի կոմբինատից 5 հոգու /այսինքն ղեկավարների/ աշխատավարձերը հանեք, հետո Ձեր խելացի հաշվարկը արեք, կստացվի միջին աշխատավարձը մոտ 90 000 դրամ: