Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի եւ Ալեքսիս Սանչեսի տրանսֆերի շուրջ քննարկումները դեռ շարունակվում են:
Անգլիական «Հալլ Սիթիի» եւ Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկու համոզմամբ, Մխիթարյանը իր մոտիվացիայով եւ վարպետության աստիճանով կարող է դառնալ Պրեմյեր լիգայի վերջին հատվածի նոր հայտնությունը:
«Դեռ մեծ հարցական է՝ ո՞վ ավելի շատ օգուտ կբերի. Մխիթարյանը՝ «Արսենալի՞ն», թե Սանչեսը՝ «Մանչեսթեր Յունայթեդին»: Ես շատ ուրախ եմ Մխիթարյանի համար, որ նա հայտնվեց իր մտածողությանը եւ ոգուն համապատասխանող թիմ: Նա իր վարպետությամբ եւ մոտիվացիայով կարող է դառնալ Պրեմյեր լիգայի վերջին հատվածի հայտնությունը: Նոր թիմում Մխիթարյանի վրա այնպիսի ճնշում չի լինի, որքան Օբամեյանգի: Հենրիխը կայուն ֆուտբոլիստ է, նա կհավասարակշռի «Արսենալի» հարձակման եւ պաշտպանության դիրքերը: Օբամեյանգը նույնպես լավ ֆուտբոլիստ է, բայց նրան դեռ պետք է ներմուծել թիմ», – հայտարարել է Սլուցկին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ