Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հաստատել է, որ Պրեմյեր լիգայի 26-րդ տուրի «Էվերթոնի» հետ խաղում Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ կմտնի մեկնարկային կազմում: espn.com-ի փոխանցմամբ մարզիչն այս մասին հայտարարել է ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում:
Վենգերը, սակայն, վստահ չէ, թե Պյեր-Էմերիկ Օբամեյանգը կխաղա՞ արդյոք, քանի որ վերջին օրերին ջերմություն ուներ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ