«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը շրջանառության մեջ է դրել Թվային տեխնոլոգիաների մասին օրենքի նախագիծը, որով պետք է կարգավորվի կրիպտոարժութի մայնինգով զբաղվելու օրենսդրական դաշտը: Մարուքյանն առաջարկում է հնարավորինս ազատականացնել դաշտը:
Նախագծում ասվում է, որ մայնինգով զբաղվող անձանց համար ՀՀ օրենսդրությամբ կարող են սահմանվել այլ հարկային, մաքսային կամ այլ արտոնություններ՝ պայմանով, որ մայնինգի շուկայում մայնինգով զբաղվող սուբյեկտների միջև հավասար տնտեսական մրցակցությունը չխաթարվի։
Մեր տեղեկություններով՝ նման կետի առկայությունը պայմանավորված է այն տեղեկություններով, որ ՀՀ կառավարությունը ուզում է ընդունել օրենք Նպատակային ազատ տնտեսական գոտիների մասին: Այդ ԱՏԳ-ն հանձնվելու է կոնկրետ ընկերության, որը ունենալու է ՀՀ-ում մայնինգով զբաղվելու մոնոպոլ իրավունքներ: Այդպիսի Նպատակային ԱՏԳ արդեն ստեղծում են Մերձդնեստրում, Աբխազիայում, հիմա էլ հերթը Հայաստանինն է:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում