ՄԻՊ եւ ՍԴ աշխատակազմերն իրականացրել են ՀՀ սահմանադրական դատարանի` 2015-2016 թվականների որոշումների կատարման վիճակի համատեղ ուսումնասիրություն: Պատկերը բավական հիասթափեցնող է. ՍԴ որոշումներում մարդու իրավունքների ոլորտում օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության վերաբերյալ իրավական պահանջներից շատերն այդպես էլ կատարված չեն: Ասել է, թե ԱԺ-ն հակառակ ՍԴ որոշումներին` այդպես էլ չի փոխել հակասահմանադրական ճանաչված օրենսդրական մի շարք դրույթներ: Սա, մեղմ ասած, խայտառակություն է, քանի որ ՍԴ որոշումները սովորաբար ենթակա են պարտադիր կատարման:
Մինչդեռ մեզանում հակառակ վիճակն է եւ այդպես է տարիներ շարունակ: Մյուս կողմից, սակայն, նկատենք՝ դժվար է ասել, թե ո՞վ պետք է ստիպի խորհրդարանին փոխելու հակասահմանադրական դրույթները, եւ դրանք չանելու դեպքում ի՞նչ պատժամիջոցներ կարող են կիրառվել:
Այս կապակցությամբ զրուցեցինք ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանի հետ. «Կան կատարված եւ չկատարված որոշումներ»,- նշեց նա, սակայն չցանկացավ մանրամասնել ուսումնասիրության արդյունքները:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում