Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ լավ է, որ Արմեն Սարգսյանն ինտեգրված չէ ՀՀ քաղաքական համակարգին». Լյուդմիլա Հարությունյան. «Հրապարակ»

Փետրվար 03,2018 10:37

«Իսկ վարչապետի պաշտոնը չի՞ գերկենտրոնացնում իշխանությունը, ինչի համար էլ Սերժ Սարգսյանը պատրաստվում է երկրորդ անգամ ստանձնել այդ պաշտոնը»,- հետաքրքրվեցինք սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանից։

«Ընդհակառակը։ Տեղի է ունենում հավասարակշռում, ֆունկցիաները վերաբաշխվել են, եւ դա հավասարակշռություն է մտցնում համակարգի մեջ։ Ես չեմ ուզում խոսել անձերի մասին, ինձ հետաքրքրում է ինստիտուցիոնալ կառույցը։ Չի կարելի ինստիտուցիոնալ կառույցը հանգեցնել անձերին։ Դա մեթոդոլոգիական սխալ է։ Ինստիտուտներն ունեն ավելի մեծ դերակատարում։ Ներողություն, որ քանդում եմ Ձեր պատկերացումները, բայց ճիշտը դա է»,- ասաց մեր զրուցակիցը։

Մեր դիտարկմանը, որ Արմեն Սարգսյանի մուտքը Հայաստանի քաղաքական համակարգ խորհրդանշական է այն առումով, որ նա ինտեգրված չի եղել մեր երկրի ներքաղաքական կյանքին, էլիտային, փոխվո՞ւմ է քաղաքական էլիտայի որակը, Լյուդմիլա Հարությունյանն արձագանքեց․ «Շատ ավելի լավ է, որ ինտեգրված չի եղել»։

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728