Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 2-ին հանդիպել է «Ազատ հայրենիք» կուսակցության երիտասարդական թեւի մի խումբ անդամների հետ:
Ջերմ եւ անմիջական մթնոլորտում արծարծվել են մեր երկրի պետականաշինությանը, արտաքին եւ ներքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տարբեր հարցեր:
Նախագահ Սահակյանն արժեւորել է նման հանդիպումները՝ կարեւորելով երիտասարդների ակտիվ մասնակցությունը երկրի հասարակական-քաղաքական կյանքին:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ