Բրոնխիտի եւ հազի դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել հետեւյալ խառնուրդը. 2 ճաշի գդալ թարմ սերուցքային կարագին խառնել 2 ձվի դեղնուց, մեկ թեյի գդալ ալյուր եւ 2 թեյի գդալ մեղր:
Խառնուրդը ընդունել օրը 4-5 անգամ, ուտելուց առաջ:
Բրոնխիտի եւ բրոնխիալ ասթմայի բուժման համար օգտակար է 10 գրամ գինարբուքի արմատների վրա ավելացնել 250 միլիլիտր ջուր, 15 րոպե եռացնել, քամել եւ ստացված թուրմին ավելացնել 50 գրամ մեղր: Լավ խառնելուց հետո ընդունել օրը 3 անգամ մեկական ճաշի գդալ:
Խառնուրդը օգտակար է նաեւ հոդատապի եւ գրիպի բուժման համար:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
02.02.2018