Ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո Լոնդոնի «Արսենալը» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին մտցրել է Եվրոպա Լիգայի հանդիպումների հայտացուցակ: Այս մասին տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Զինագործների» նորացված հայտացուցակում Մխիթարյանը, որ Պրեմյեր լիգայում կրում է 7 համարի մարզաշապիկը, հանդես կգա 77 համարի մարզազգեստով: ՈՒԵՖԱ-ի կանոններով նույն մրցաշրջանում միեւնույն համարի ներքո տարբեր ֆուտբոլիստներ հանդես գալու իրավունք չունեն: Ալեքսիս Սանչեսը Եվրոպա Լիգայի 2017/2018 թթ. մրցաշրջանում «Արսենալի» կազմում 7 համարի ներքո խաղացել է մեկ հանդիպման ժամանակ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ