Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Երկիր ծիրանին» առաջարկում է Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրել

Փետրվար 02,2018 14:46

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը հանդես է եկել «Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրման մասին» իրավական ակտ ընդունելու նախաձեռնությամբ:

Հայաստանում շուրջ քառորդդարյա բռնակալական համակարգի (որին հայ ազգը մինչ օրս չի տվել քաղաքական և իրավական գնահատական) արյունոտ և ցինիկ դրսևորումը 2008 թվականի մարտի 1-ի ոճրագործությունն էր, որը խլեց 10 մարդու կյանք, հարյուրավորները՝ վիրավորվեցին, հանիրավի ազատազրկվեցին: Բռնակալական համակարգը կարիք ունի համապարփակ դատապարտման՝ որպես անպատժելիության դեմ առաջադեմ քաղաքակրթության պատասխան:

Որպես 2008 թվականի մարտի 1-ի ոճրագործության դատապարտման, 10 զոհերի հիշատակը հավերժացնող և բռնակալական քառորդդարյա համակարգի դատապարտման խորհրդանիշ՝ Երևանում պետք է կանգնեցնել հուշարձան: Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը ներկայացրել է նման նախագիծ՝ հուշարձանի տեղադրման վայր առաջարկելով Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի ետնամասում գտնվող այգին:

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728