Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը ավագ մարզիչ Ավետիք Գրիգորյանի ղեկավարությամբ այսօր ավարտեց ուսումնամարզական հավաքը Ծաղկաձորում եւ վաղը մեկնում է Մոլդովա՝ մասնակցելու միջազգային մրցաշարի:
Հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ այս տարիքային խմբում նույնպես քաշային կարգերը փոխվել են: «Մոլդովա մեկնող թիմում ընդգրկել եմ տասը ըմբիշ. 57 կգ՝ Կարեն Զուրաբյան եւ Ռազմիկ Պապիկյան, 61 կգ՝ Արսեն Հարությունյան եւ Վազգեն Թեւանյան, 65 կգ՝ Գեղամ Գալստյան, 70 կգ՝ Արման Անդրեասյան, 74 կգ՝ Դավիթ Գեւորգյան, 79 կգ՝ Արման Ավագյան, 92 կգ՝ Կոլյա Հարությունյան, 125 կգ՝ Հովհաննես Մաղաքյան:
Մոլդովայի մրցաշարը, ինչպես նաեւ տարվա ընթացքում նախատեսված բոլոր ուսումնամարզական հավաքները եւ միջազգային մրցաշարերը Եվրոպայի (օգոստոսի 2-6, Իտալիա) եւ աշխարհի (սեպտեմբերի 16-20, Սլովակիա) առաջնությունների նախապատրաստության փուլեր են մեզ համար: Մարտ ամսին Հայաստանում կկազմակերպվի մինչեւ 23 տարեկանների ընտրական մրցաշար, որը նախորդելու է ապրիլի վերջին կայանալիք Հայաստանի առաջնությանը: Այդտեղ գրանցվելիք արդյունքով կձեւավորենք հավաքականի նոր կազմը եւ կսկսենք նախապատրաստվել այս տարվա երկու գլխավոր մրցումներին», – ասաց մարզիչը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ