Ավարտվեց «Tradewise Gibtaltar Chess Festival 2018» շախմատային փառատոնը: Լեւոն Արոնյանը այսօր եզրափակիչ տուրում ոչ-ոքի արեց ամերիկացի Հիկարու Նակամուրայի, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ իտալացի Լուկա Մորինիի հետ:
Ամփոփիչ մրցաշարային աղյուսակում միանգամից յոթ շախմատիստ, նրանց թվում Արոնյանը, իր անվան դիմաց գրանցել է 7,5-ական միավոր: Արոնյանը լրացուցիչ գործակիցներով պայքարն ավարտել է 4-րդ հորիզոնականում, իսկ Լիլիթ Մկրտչյանը 5,5 միավորով 98-րդ տեղում է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ