Լրահոս
Օրվա լրահոսը

Կադրային փոխատեղումներ քրեակատարողական հիմնարկներում

Փետրվար 01,2018 21:52

ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության պետի պաշտոնում Ռաֆայել Հովհաննիսյանի նշանակումից հետո կադրային առաջին փոփոխություններն են կատարվել Քրեակատարողական հիմնարկներում: Ըստ մեր տեղեկությունների՝ ՔԿՀ նորանշանակ պետի հրամաններով՝ «Հրազդան» ՔԿՀ-ի պետ Վահան Մարգարյանը նշանակվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ: Իսկ վերջինիս պետ Միքայել Մանուկյանը՝ «Հրազդան» ՔԿՀ-ի պետ:

Հիշեցնենք, որ Ռաֆայել Հովհաննիսյանին ներկայացնելիս արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ասել էր, որ իր համար առանցքային նշանակություն ունի քրեակատարողական ոլորտում բարեփոխումների իրականացումը՝ ուղղված պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի բարեփոխմանը, բժշկական ծառայությունների արդիականացմանը, քրեակատարողական հիմնարկների շենքային պայմանների, դատապարտյալների պահման պայմանների, սննդի որակի բարելավմանը, ուստի հանձնարարել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության նոր պետին սեղմ ժամկետում ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացնել քրեակատարողական համակարգի զարգացման իր տեսլականը և հետամուտ լինել արդեն իսկ նախաձեռնված բարեփոխումների արդյունավետ կատարմանը:

Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ

Լուսանկարում՝ Քրեակատարողական հիմնարկների ղեկավար ներկայացուցիչները 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728