Թուրքիայի՝ Իրաքին սահմանակից Հաքքարի նահանգի Չուքուրջա շրջանում տեղակայված թուրքական զինված ուժերի ռազմաբազաներից մեկի վրա հրթիռ է արձակվել: Սահմանի Իրաքի կողմից արձակված հրթիռի պայթյունի հետևանքով սպանվել է 1 թուրք զինվոր, վիրավորվել՝ 5-ը:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ կառավարվող հրթիռն արձակվել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) զինյալների կողմից: Նշվում է, որ վիրավորներին ուղղաթիռով տեղափոխել են Հաքքարիյի կենտրոնական հիվանդանոց:
Քուրդ զինյալներին հայտնաբերելու նպատակով թուրքական անվտանգության ուժերը հատուկ գործողություն են սկսվել:
Աղբյուր` Ermenihaber.am