Կենդանիների փրկության միջազգային կազմակերպությունը փրկել է Հայաստանի ամենատխուր՝ Փիթեր անունով արջին, հաղորդվում է կազմակերպության կայքում:
Կենդանիները պաշտպաններն արջին հայտնաբերել են մութ և կեղտոտ պահեստում՝ հյուծված, մթությունից խեղճացած, տխուր աչքերով:
Դատելով կեղտոտ վանդակից՝ կազմակերպության ներկայացուցիչները եզրակացրել են, որ կենդանին երկար ժամանակ պատշաճ ուշադրության և խնամքի չի արժանացել:
Փրկարարները նկատել են, որ արջի վանդակի ճաղերը մի քանի տեղ ժանգոտած են, որոնք միայն երջանիկ պատահականությամբ է, որ չեն վնասել կենդանուն:
Կազմակերպությունը արջի «տիրոջ» մասին որևէ տեղեկություն չի հայտնում՝ նշելով միայն, որ կենդանին այժմ ապահով ձեռքերում է:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ