Մոսկվան հույս ունի, որ շուտափույթ կիրականացվի Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ լրացուցիչ դիտորդների տեղակայման հարցը: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Իտալիայի իր գործընկեր Անջելինո Ալֆանոյի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում:
Լավրովը նշել է, որ նախկինում համաձայնություն էր ձեռք բերվել ավելացնել ԵԱՀԿ դիտորդների թիվը շփման գծում:
«Կարծում եմ՝ այժմ կողմերը մոտ են համաձայնության այդ պայմանավորվածության կոնկրետ պարամետրերի հարցում, և մենք ակնկալում ենք, որ ԵԱՀԿ-ն կկարողանա օպերատիվ իրականացնել այդ գործունեությունը»,- ասել է Լավրովը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ