Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի նիստն այսօր հավանության է արժանացրել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանի առաջարկը: ՀՀ խորհրդարանում կսկսի գործել «Նորիա»:
Aravot.am-ի հետ զրույցում տիկին Եսայանն ասաց, որ ծրագիրը կգործի երեք տարի: Ծրագրի շրջանակներում ԱԺ-ի կայքը կգործի նաեւ ֆրանսերեն լեզվով, խորհրդարանում պատգամավորների եւ ԱԺ աշխատակազմի համար ֆրանսերեն լեզվի ուսուցման եւ կատարելագործման դասընթացներ կկազմակերպվեն:
Հիշեցնենք, Հայաստանում ծրագիրը ներդնելու խնդրանքով ավելի վաղ Մարգարիտ Եսայանը եւ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նամակով դիմել էին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը:
Հիշեցնենք, նաեւ, որ Մարգարիտ Եսայանն այս օրերին Փարիզում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի ԽՎ Բյուրոյի նիստին:
Ն. Գ.