Լրահոս
Օրվա լրահոսը

Honor 9 Lite նորաոճ սմարթֆոնը` բացառապես ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում. (Տեսանյութ)

Փետրվար 01,2018 19:33

«Honor-ը ճիշտ որոշում է կայացրել` ՎիվաՍել-ՄՏՍ-ին ընտրելով որպես Honor բրենդի կողմից թողարկվող արտադրանքի վաճառքով զբաղվող բացառիկ գործընկեր` ներառյալ Honor 9 Lite մոդելն ու դրան հաջորդող նոր մոդելների շարքը»,-այսօր Honor 9 Lite նորաոճ սմարթֆոնի շնորհանդեսի ժամանակ ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Պարոն Յիրիկյանը եւ Huawei ընկերության ներկայացուցիչները, որոնք հայաստանցի սպառողներին ներկայացրին Honor բրենդը, պատմեցին երկու կրկնակի տեսախցիկներով սարքավորված, հեշտ կառավարվող FullView HD էկրանով Honor 9 Lite-ի տեխնիկական հնարավորությունների ու վաճառքի պայմանների մասին:

Honor բրենդը, սմարթֆոնների շուկայի առաջատարն է ինտերնետ-բրենդերի շարքում: Ռուսաստանում Huawei Consumer Business Group-ի նախագահ Օու Իվեյի խոսքով, Հայաստանում եւս, շնորհիվ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հետ համագործակցության, այն լայն տարածում եւ մեծ վաճառք կունենա:

«Մենք հանդիսանում ենք առաջատարը, ոչ միայն նորարարությունների, ցանցի եւ բաժանորդների բազայի, այլեւ` ինտերնետ ծառայությունների մատակարարման առումներով, ու այս ոլորտում մենք արձանագրում ենք ինտերնետ օգտագործողների թվի եւ ինտերնետ թրաֆիկի ծավալի կայուն աճ: Ավելին, ՎիվաՍել-ՄՏՍ-ն օպերատորների շարքում առաջինն է նաեւ մանրածախ վաճառքի ծավալներով: Մեր սպասարկման կենտրոնների ընդարձակ ցանցը թույլ կտա առավել լայնորեն ներկայացնել Honor բրենդի նորարարական եւ սպառողի համար գրավիչ առաջարկները Հայաստանի շուկայում»,-ասաց Ռալֆ Յիրիկյանը:

Huawei ընկերության ներկայացուցիչների խոսքով, Ռուսաստանում վաճառքից հետո ԱՊՀ տարածքում Հայաստանն առաջին երկիրն է, որտեղ կվաճառվի այս մոդելի հեռախոսը: Այն կարելի է ձեռքբերել բացառապես ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից` փետրվարի 14-ից սկսած: Honor 9 Lite հեռախոսն, ըստ Ռալֆ Յիրիկյանի, կարող են ձեռք բերել 127 հազար 900 դրամով` ինչպես կանխիկ, այնպես էլ ապառիկ:

«2017 թվականին Չինաստանում ինտերնետ սեգմենտի սմարթֆոնների շարքում Honor-ը առաջին տեղ է դուրս եկել վաճառքի քանակով»,-վստահեցրեց Օու Իվեյը` նշելով, որ 2018 թվականին ընկերությունը պլանավորել է ուժեղացնել Honor բրենդի առաջխաղացումը ԱՊՀ երկրներում, եւ այդ առումով Հայաստանն իրենց համար կլինի առաջնահերթ երկրներից մեկը. «Մենք գիտենք, որ հայաստանյան գնորդները չեն ցանկանում ամիսներով սպասել խանութներում սմարթֆոնների հայտնվելուն: Մենք համոզված ենք, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ մեր համատեղ ջանքերի շնորհիվ այս տարի Երեւանի եւ մյուս բնակավայրերի բնակիչները սմարթֆոններ կստանան նույնքան շուտ, որքան Ռուսաստանում՝ միջազգային թողարկումներից անմիջապես հետո»,- ասաց Օու Իվեյը:

«Մենք, ինչպես միշտ, եղել ենք հավատարիմ մեր խոստումներին: Մենք միշտ ասել ենք՝ սպասեք ավելիին, և լինելու է միշտ ավելին, ավելի հետաքրքիր և նորարար, այսօր մեկնարկը տեսաք՝ նոր տեսականին նոր ձեւաչափով»,-ասաց պարոն Յիրիկյանը:

Honor 9 Lite մոդելն արտադրվում է գունային երեք տարբերակով՝ շափյուղագույն կապույտ կեսգիշերային սեւ եւ մոխրագույն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728